Արարատի մարզի գյուղերից մեկում ծնողները 9-ամյա տղային տանը հայտնաբերել են մահացած


Արարատի մարզի գյուղերից մեկում ծնողները 9-ամյա տղային տանը հայտնաբերել են մահացած
Փետրվար 23 11:39 2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով փետրվարի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ տանը հայտնաբերել են երեխայի դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը և ոստիկանության Մասիս բաժնի պետ Ասքանազ Դավթյանը։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։