Հայաստանը այս պահին չի դիտարկում Ռուսական ռազմաբազայի պահպանման հարցը․ Փաշինյան


Հայաստանը այս պահին չի դիտարկում Ռուսական ռազմաբազայի պահպանման հարցը․ Փաշինյան
Փետրվար 23 09:05 2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ օրակարգում չկա Հայաստանում ռուսական ռազմաբազայի պահպանման հարցը․

Խոսելով ՀԱՊԿ-ի  հետ հարաբերությունները գործնականորեն սառեցնելու մասին՝ Փաշինյանը նշել է․ «ՀԱՊԿ-ի հետ պայմանագրի շրջանակներում չէ, որ այդ բազան գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Իրականում դա այլ պայմանագիր է, և այս պահին մենք դրա մասին չենք խոսում»,- նշել է Փաշինյանը` այլ մանրամասներ չհայտնելով։