Ադրբեջանը նոր հարձակման է պատրաստվում Հայաստանի դեմ․ Նիկոլ Փաշինյան


Ադրբեջանը նոր հարձակման է պատրաստվում Հայաստանի դեմ․ Նիկոլ Փաշինյան
Փետրվար 23 04:17 2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը նոր հարձակման է պատրաստվում Հայաստանի դեմ.

«Ադրբեջանը Հայաստանի տարածքը համարում է Արևմտյան Ադրբեջան և պատրաստվում է նոր պատերազմի»,-նշել է Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ Իլհամ Ալիևը ցանկանում է ոչ թե խաղաղության պայմանագիր, որը հիմնված է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, այլ ավելի շուտ Հայաստանում նոր տարածքների գրավում:

Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ ուղարկվող ֆրանսիական սպառազինությանը, հերքել է Բաքվի մեղադրանքները, թե Փարիզը կրակի վրա յուղ է լցնում և ընդգծել, որ Ադրբեջանն իր կողմից միլիարդավոր եվրոներ է ծախսում սեփական սպառազինության վրա: