Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը ազատ է արձակվել


Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը ազատ է արձակվել
Փետրվար 22 19:48 2024

Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը ազատ է արձակվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր տեսաաուղերձում հայտնել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։ 

Նրա նկատմամբ քրեական հետապնդում կայացնելու որոշում չի կայացվել։ 

Հիշեցնենք՝ փետրվարի 20-ին ոստիկանների կողմից Աբովյան փողոցից բերման էր ենթարկվել Աշոտ Դանիելյանը ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով:

«Իմ նկատմամբ կեղծ մեղադրանք են ցանկացել առաջ քաշել»,- ասել է Աշոտ Դանիելյանը՝ իր ուղերձում շնորհակալություն հայտնելով Շահրամանյանին՝ նրան հավատալու համար։