Բերեք առաջ չընկնենք, բայց վստահ եմ՝ գործողություններ կլինեն. ՀՀ փոխվարչապետը՝ ադրբեջանցի մարդասպանին ազատ արձակելու մասին


Բերեք առաջ չընկնենք, բայց վստահ եմ՝ գործողություններ կլինեն. ՀՀ փոխվարչապետը՝ ադրբեջանցի մարդասպանին ազատ արձակելու մասին
Փետրվար 22 15:14 2024

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանել է հարցերին՝ կապված նախօրեին Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի ռազմական հանցագործ Քանիլ Զեյնալլիի ազատ արձակման և Բաքու վերադարձի հետ․

 

 

«Վստահ եմ, որ Հայաստանի կողմից գործողություններ կլինեն, բայց հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել, որովհետև, այնուամենայնիվ, հարցի հետ կապված նաև կոլեգիալ քննարկում պետք է լինի՝ այդ թվում իրավապահ մարմիննների գործընկերների հետ։

 

Բերեք առաջ չընկնենք, երբ կլինի պաշտոնական արձագանք՝ կխոսենք»,- թեմայի վերաբերյալ այլ հարցերը անպատասխան թողնելով՝ հավաստիացրեց փոխվարչապետ Գրիգորյանը։