Օհանավանի վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից հայտնաբերվել են առաջին խումբ գտածոները


Օհանավանի վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից հայտնաբերվել են առաջին խումբ գտածոները
Փետրվար 21 22:13 2024

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հնագիտական 56 առարկա՝ հիմնականում 4-5-րդ դարերի ձիթաճրագներ, նախ հանձնվել են իրենց, համարակալվել, հաշվառվել, որից հետո տեղափոխվել են Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիա։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ներկայում իրականացվում է նորահայտ գանձերի մաքրման գործընթաց: