Մենք պետք է ունենանք ավելի մեծ ընտանիքներ, պետք է փառաբանենք հայ զավակներ ծնող մորը. Գլենդելի քաղաքապետ


Մենք պետք է ունենանք ավելի մեծ ընտանիքներ, պետք է փառաբանենք հայ զավակներ ծնող մորը. Գլենդելի քաղաքապետ
Փետրվար 21 21:23 2024

Armday.am–ի զրուցակիցն է Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Արդաշես Քասախյանը («Արդին»)։ Արդաշես Քասախյանը ընտրվել էր քաղաքապետի պաշտոնում, այդ պաշտոնում փոխարինելով  Փոլա Դիվայնին։ Քասախյանը ծնվել է Բոստոնում, Գլենդեյլում է բնակվում 1986 թվականից: Մինչ քաղաքային խորհրդում ընտրվելը 15 տարի աշխատել է որպես Գլենդեյլի քաղաքային գործավար:  Վերջինս Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Արևմտյան ափի գործադիր տնօրենն է։ Այժմ մարտի հինգին քաղաքային խորհրդի նոր ընտրություններ են , որտեղ Քասախյանը կրկին իր թեկնածությունն ունի։ 

 -Հայաստանն այսօր ծանր օրեր է ապրում, ավելին ամեն օր իրավիճակը էլ ավելի է բարդանում, որպես սփյուռքում ապրող հայ, կխնդրեմ Ձեր կարծիքը կապված օրվա իշխանությունների վարած քաղաքականության հետ։ 

 - Ես չեմ կարող բացահայտ ասել իմ կարծիքն այն մասին, թե ինչպես է կառավարվում երկիրը, քանի որ ես Հայաստանում չեմ ապրում և հնարավորություն չունեմ իմանալու, թե Հայաստանի ժողովուրդն ինչ է մտածում իր կառավարության մասին: Բայց ակնհայտ է, որ մենք այստեղ մեծ Սփյուռք ունենք, և ես կարող եմ խոսել միայն այն, ինչ լսում եմ այստեղի մարդկանցից: Նրանցից շատերը մտահոգված են անվտանգության և սահմանամերձ շրջանների հետ կապված հարցերով։ Շատ ուրիշներ անհանգստացած են Արցախում հայկական հողերի ամբողջական և մշտական կորստով։ Որպես ամերիկահայ՝ ես անհանգստանում եմ այն խնդիրների համար, որոնք վերաբերում են մեզ որպես մեկ ազգի, որոնք ներառում են մեր մշակույթի և մեր ինքնության պաշտպանությունն ու պահպանումը: Ես ուշի –ուշով չեմ հետևել կառավարությունում տեղի ունեցող իրադարձություններին, բայց այն, ինչ լսում եմ, մտահոգիչ են և հուսով եմ, որ չեն համապատասխանում իրականությանը, ինչպես օրինակ՝ Հայոց պատմությունը Հայաստանի պատմությամբ փոխելու մեկնաբանությունները: Բայց թույլ տվեք կրկնել, որ խնդիրները, որոնց հետ մենք առնչվում ենք այստեղ՝ Գլենդեյլում, հիմնականում տեղական և քաղաքային բնույթ են կրում և մեծապես տարբերվում են Հայաստանի՝ որպես Հանրապետության այսօրվա մարտահրավերներից: 

-Տեղյակ եմ, որ համայնքում մշտապես ակտիվ մասնակցել եք Հայաստանին և Արցախին նվիրված ցանկացած միջոցառման, ինչպես նաև դրամահավաքների։ Մենք ականատես եղանք թե ինչպես հիմնադրամի գումարները առանց հիմնավորումների , անհետացան օրվա իշխանությունների թեթև ձեռքով, և սփյուռքահայությանը որևէ բացատրություն չտրվեց այդ մասին։ 

 

-Չեմ կարծում, որ դա ճշգրիտ է: Կան մարդիկ, ովքեր տարիներ շարունակ կասկածի տակ են դնում «Հայաստան» հիմնադրամի ֆինանսները։ Ես չգիտեմ նրանց ներքին ֆինանսները, բայց գիտեմ, որ կազմակերպությունում ներգրավված մարդկանցից ոմանք այստեղ՝ ԱՄՆ-ում, լրջորեն և նվիրված են Հայաստանում և Արցախում հայերի կյանքի բարելավմանը: Հայկական կազմակերպությունների մեծ մասի խնդիրը թափանցիկությունն է: Դա սովորական բան չէ մեր մշակույթում, ինչպես դա այլ երկրներում է, բայց առաջնորդների նոր սերնդի հետ մենք հուսով ենք, որ ավելի մեծ թափանցիկություն կտեսնենք գործառնությունների և ֆինանսների մեջ: 

-Ի՞նչ է Արցախը Ձեր համար, և արդյո՞ք հնարավոր համարում եք նրա վերադարձը և միավորումը մայր հայրենիքին։ 

-Արցախը հայկական մարմնի էական մասն է։ Դա այն չէ, որ ուրիշները պետք է տային կամ վերցնեին, և կարևոր է, որ հայերը վերադառնան Արցախ, ինչպես կարևոր է, որ կորցրած սերունդները վերադառնան մեր մյուս պապենական հողերը։ Ոչ մի պատճառ չկա, որ այլ ազգեր, ինչպիսիք են բնիկ ամերիկացիները կամ հրեաները, և շատ ուրիշներ ամբողջ աշխարհում, պետք է ունենան ամուր կապ և ցանկություն ապրելու իրենց նախնիների հողերում, սակայն հայերը պետք է հրաժարվեն մարդու այս հիմնական իրավունքից: Պետք է թույլ տալ հայերին վերադառնալ իրենց պապենական հողերը, իսկ կորցրած ունեցվածքն ու իրավունքները պետք է վերականգնվեն, ինչպես դա թույլ է տալիս միջազգային իրավունքը։ Ցավոք սրտի, այս նպատակի ու գաղափարի մեջ պետք է միասնական լինել և ոչ մի նահանջ չանել։ Հավատում եմ հայի ուժին ու քաջությանը, և թեև հետընթացներ ենք ունեցել, բայց մեր նպատակներում հաջողակ կլինենք։ Բայց դա անելու համար մենք պետք է աճենք որպես ժողովուրդ: Մենք պետք է ունենանք ավելի մեծ ընտանիքներ, պետք է փառաբանել ու երկրպագել հայ զավակներ ծնող մորը։ ։

 -Խոսենք մի փոքր Ձեր մասին։ Տեղյակ եմ, որ այժմ պատրաստվում եք համայնքային ընտրություններին, ինչ ասելիք ունեք համայնքին, ինչ կփոխվի ձեր ներկայությամբ, համայնքային իշխանությունում։ 

-Իմ վերընտրությունը կկայանա մարտի 5-ին, եթե ընտրողները սատարեն ինձ ու որոշեն, որ արժանի եմ իրենց քվեին։ Եթե ուրիշի օգտին քվեարկեն, ուրեմն ես հարգելու եմ ժողովրդի կամքը։ Յուրաքանչյուր ընտրված մարդ իր համայնքի ծառան է։ Գլենդեյլը բազմաթիվ խնդիրներ ունի՝ կապված հանցավորության և անվտանգության ավելացման, ինչպես նաև մեր քաղաքի տնտեսական աճի և բարգավաճման ապահովման հետ: Այս մարտահրավերների լուծումներն ու պատասխանները պարզ չեն, և ես կարծում եմ, որ ունեմ փորձ և գիտելիք՝ լուծելու այս խնդիրները և շտկելու նախորդ խորհուրդների վնասը, որոնք անտեսել են այս հարցերից շատերը: 

-Ինչ կարևոր հարցեր ունենք առանձնացրած, որ անպայման իրականացնելու եք։ 

-Առաջիկա չորս տարիների ընթացքում մենք պետք է կենտրոնանանք մեր քաղաքի ֆինանսական առողջության վրա, և մենք պետք է ուղիներ գտնենք ավելի շատ աշխատողներ վարձելու համար՝ շարունակելու գերազանց ծառայություններ մատուցելը: Մեզ պետք են ավելի շատ հայ երիտասարդներ, ովքեր շահագրգռված են դառնալ ոստիկան և հրշեջ: 

- Ինչ խոսք ունեք ասելու Ձեր ընտրողին։ 

Մեզ ավելի շատ հայեր են պետք, որպեսզի քվեարկեն և դառնան քաղաքականապես տեղեկացված ու ներգրավված: Առանց տեղեկացված լինելու ներգրավվելը նույնքան վտանգավոր է, որքան տեղեկացված չլինելը:

 

Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար։

Ձեզ նույնպես շնորհակալ եմ հարցերի համար։ Հույս ունեմ առաջիկայում ևս հնարավորություն կունենանք զրուցելու կատարվող աշխատանքների, ծրագրերի և բոլորիս մայր Հայաստանի մասին։

Armday.am