Ղարաբաղցիների նման պետք ա «պաժառ» տամ տունս, թքեմ ամեն ինչի վրա, գնամ. արտագնա աշխատող


Ղարաբաղցիների նման պետք ա «պաժառ» տամ տունս, թքեմ ամեն ինչի վրա, գնամ. արտագնա աշխատող
Փետրվար 21 14:10 2024

Գեղարքունիքի մարզի բնակիչներն ակցիա են իրականացնում։ Նրանք ճանապարհ են փակել՝ բողոքելով նոր օրենքի դեմ, ըստ որի, արտագնա աշխատանքի մեկնածները պետք է ՀՀ-ում հարկ վճարեն։

«Ռուսի «ունիտազ» մաքրելով, շաբաթներով առանց լողանալու աշխատում ենք, որ մի կոպեք փող աշխատենք, մեր ընտանիքները պահենք, բերենք էստեղ հարկ տա՞նք։ Ստիպված, ղարաբաղցիների նման, պետք ա «պաժառ» տամ տունս, թքեմ ամեն ինչի վրա, գնամ»,- վրդովված բողոքում են մարզի բնակիչները։