Մարզաշխարհում մերոնք Հայաստանը հարգել տվեցին, այդպես հնարավոր է բոլոր ոլորտներում․ Գագիկ Ծառուկյան


Մարզաշխարհում մերոնք Հայաստանը հարգել տվեցին, այդպես հնարավոր է բոլոր ոլորտներում․ Գագիկ Ծառուկյան
Փետրվար 20 21:10 2024
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության մարզիկներին․
 
«Ես հպարտ եմ, որ մեր մարզիկները կարողացան այս դժվար պահին մեր ժողովրդին ուրախության և հպարտության րոպեներ պարգևել։ 
Օրեր շարունակ մեր փառահեղ մարզիկներն ապահովել էին հանրային համերաշխություն, և անկախ քաղաքական ու այլ տարբերություններից, անկախ նրանից, թե հայը աշխարհի որ ծայրում է, բոլորս հայ էինք, բոլորս միասին հուզվում և ուրախանում էինք, և բոլորս հպարտ էինք մեր մարզիկների հաղթանակներով։
Մարզաշխարհում մերոնք Հայաստանը հարգել տվեցին։ Եվ այդպես հնարավոր է բոլոր ոլորտներում»,-գրառմանը կից հրապարակված է Սիմոն Մարտիրոսյանի և Վարազդատ Լալայանի համատեղ լուսանկարը։