Արարատ Միրզոյանը ժամանել է Լյուքսեմբուրգ․ օրակարգում տարածաշրջանային թեմաներ են


Արարատ Միրզոյանը ժամանել է Լյուքսեմբուրգ․ օրակարգում տարածաշրջանային թեմաներ են
Փետրվար 14 13:24 2024

Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Լյուքսեմբուրգ։

 

Այցը մեկնարկել է Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ում, որտեղ ՀՀ ԱԳ նախարարին ողջունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելը:

 

Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ. երկկողմ հարաբերություններ, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ