Իրավապահ համակարգը քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարեն հետապնդում է ընդդիմադիրներին. Աբրահամյան


Իրավապահ համակարգը քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարեն հետապնդում է ընդդիմադիրներին. Աբրահամյան
Հոկտեմբեր 20 13:05 2026

Իրավապահ համակարգը քաղաքացիների շահերը պաշտպՄեր գործընկեր Անդրանիկ Գևորգյանը տեսանյութով ներկայացրել է Ստեփանավանում ընտրական գործընթացների ժամանակ աշխատանքից ազատված և ճնշումների ենթարկված այն քաղաքացիներին, որոնք լուսանկարվել են Նարեկ Կարապետյանի հետ, մասնակցել ցույցերին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հրապարակմանը՝ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նա նշեց, որ իր գործընկերը մանրամասն ներկայացրել է այդ ամենը՝ լուսանկարներով, դեմքերով.

«Բնականաբար, ակնկալում ենք, որ արձագանքներ կլինեն»։

Հարցին՝ արդյո՞ք կհետևեն Փաշինյանի հորդորին և նման դեպքերում բողոքի ակցիաներ կիրականացնեն՝ Աբրահամյանը նկատեց.

«Երբ քաղաքացիներն ահազանգում են ինչ-որ խնդրի մասին, միանգամից ասում են՝ բողոքի ցույցեր կազմակերպեք, երբ խոսում են ընտրական գործընթացներում խախտումների մասին, ասում են՝ հեղափոխություն արեք, մինչդեռ  կառավարության ղեկավարը հանդիպել է նման դեպքերի, օրինակ՝ 2012, 2017 թվականներին և դրանից առաջ էլ և հեղափոխություն անելու մասին խոսք չի եղել։ Լավ կլինի, որ իրավապահ համակարգը կոնկրետ քայլերի դիմի, սակայն կառավարության ղեկավարն ասում է՝ դուրս եկեք ցույց արեք․ դա նորմալ չի»։

Աբրահամյանը վստահ է՝ եթե իրավապահ համակարգը նորմալ աշխատի, նման խոսակցություններ չեն լինի. «Իրավապահ համակարգը մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարեն զբաղված է ընդդիմադիրներին հետապնդելով։ Նույնն էլ կարելի է ասել Շաքիի դեպքի մասով, որ եթե մեր ԱԱԾ աշխատակիցներն իրենց գործով զբաղվեին, այլ ոչ թե ընդդիմադիրներին գաղտնալսելով, հնարավոր էր՝ այդ դեպքը շուտ կանխվեր»։ելու փոխարեն հետապնդում է ընդդիմադիրներին. Աբրահամյան