Արցախը հանձնիք, չես մարսելու. Քաղաքացու խոսքից հետո Փաշինյանի որդին արագ լքում է ռեստորանը


Արցախը հանձնիք, չես մարսելու. Քաղաքացու խոսքից հետո Փաշինյանի որդին արագ լքում է ռեստորանը
Փետրվար 10 21:12 2024

Երևանյան ռեստորաններից մեկում ընթրող Աշոտ Փաշինյանին՝ Նիկոլ Փաշինյանի որդուն մոտենալով լիբանանահայ Հակոբ Բերբերյանն ասում է. «Արցախը հանձնիք, չեք մարսելու, չես մարսելու»։ 

Այլոց հետո հացի սեղանի շուրջ նստած Փաշինյանն արագ լքում է ռեստորանն ու Բերբերյանին ասում՝ մենակ չեմ, արի առանձին խոսենք։ Կատարվածի տեսանյութը Բերբերյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։

«Չգիտեմ ինչու է կադրը կտրտում։ Մի պահ Աշոտիկն ասում է՝ արի առանձին խոսանք։ Այստեղ առանձին խոսալու բան չկա։ Ասացի՝ Արցախը հանձնել եք, չեք մարսելու»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Բերբերյանը։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ Բերբերյանը կնոջ հետ ընթրելու եկած Փաշինյանին էր հիշեցրել Արցախի մասին։

«Մի հայ, որտեղ էլ որ լինի, տեսնի կողքը դավաճան, թուրք իշանությանը, չպե՞տք ՝ մի բան ասի։ Սա արշավ չէ, բնական երևույթ է»,-ասաց նա՝ նշելով, որ միջադեպեից հետո որևէ իրավապահ մարմնից իր հետ կապ չեն հաստատել, բայց սպասելի է։