Այսօր Բագրատաշենում ջերմաստիճանը հասել է +21-ի, Արարատում՝ +17-ի


Այսօր Բագրատաշենում ջերմաստիճանը հասել է +21-ի, Արարատում՝ +17-ի
Փետրվար 10 19:56 2024

Վերջին 2 օրերին հանրապետությունում դիտվել է անոմալ բարձր ջերմային ֆոն, հայտնում է Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Ինչպես և կանխատեսվել էր, արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված, վերջին 2 օրերին հանրապետությունում դիտվել է անոմալ բարձր ջերմային ֆոն: Օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձ է եղել 8-10 ատիճանով:

Այսօր հանրապետության մի շարք շրջաններում տվյալ օրվա համար գրանցվել են ջերմաստիճանի ռեկորդային արժեքներ՝

Արարատում հասնելով +17.0°C (2021թ.՝ +16.0°C),

Արմավիրում հասնելով +15.5°C (1979թ.՝ +15.2°C),

Բագրատաշենում հասնելով +21.0°C (1966թ.՝ +18.5°C)»,- նշված է հաղորդագրությունում:



loading...