Հարավային Կովկասը մեզ համար կենսական տարածաշրջան է․ Ռուսաստանը այստեղ կարևոր դեր խաղացել է, խաղում է և խաղալու է․ ՌԴ դեսպան


Հարավային Կովկասը մեզ համար կենսական տարածաշրջան է․ Ռուսաստանը այստեղ կարևոր դեր խաղացել է, խաղում է և խաղալու է․ ՌԴ դեսպան
Փետրվար 10 16:00 2024

Հարավային Կովկասը Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեցող տարածաշրջան է, և Մոսկվայի շահերից է բխում, որ այստեղ խաղաղություն և կայունություն լինի, Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նա նշել է, որ Մոսկվայի համար ոչ բարեկամական արտաքին ուժերը փորձում են Ռուսաստանի շահերի դեմ աշխատել Հարավային Կովկասում։

«Ըստ իս՝ նրանք Հարավային Կովկասում դրամատիկ իրադարձությունները դիտարկում են որպես Ռուսաստանի դեմ աշխատելու առիթ և հնարավորություն։ Ցավոք, այդպես է, և դա իր ազդեցությունն է թողնում․ դա մտահոգիչ գործոն է, որը ստիպված ենք հաշվի առնել: Բայց ես հույս ունեմ, որ այն, ինչը մեզ միավորում է, ավելի ուժեղ կլինի, քան մեր հարաբերություններում տարաձայնություններ մտցնելու փորձերը, Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերն ու դերը խարխլելու փորձերը։

Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը միանշանակ է. Հարավային Կովկասը մեզ համար կենսական տարածաշրջան է, Ռուսաստանը Հարավային Կովկասում կարևոր դեր է խաղացել, խաղում է և խաղալու է, որովհետև մեր շահերից է բխում, որ այն լինի խաղաղության, կայունության և զարգացման տարածաշրջան»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը։

Դիվանագետի խոսքով՝ այստեղ խառնակչություն մտցնելու, տարածաշրջանն ինչ-որ մեկի կոնյունկտուրային աշխարհաքաղաքական նպատակներով օգտագործելու ցանկացած փորձ կարժանանա ՌԴ-ի կոշտ հակազդեցությանը։

 



loading...