Խոշոր հրդեհ՝ Արամուսում


Խոշոր հրդեհ՝ Արամուսում
Փետրվար 10 00:19 2024

Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամուս գյուղում, «Սարի տակ» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել, գրում է Shamshyan-ը։ 

Տեղում ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Թևոսյանը հայտնել է, որ այրվում են հացատունը և 2 երկհարկանի տաղավարներ։

 

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են ռեստորանի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Այրվել են 7 ձմեռային տաղավարներ և 2 երկհարկանի երկրորդ հարկում գտնվող բացօթյա տաղավարներ։

 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 2» կանչ։