Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթ Բեկի 136 հասցեում գործող քարի հանքում էքսկավատորավարը, շինաշխատանքներ կատարելիս, դի է հայտնաբերել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած փրկարարները անանցանելի ու դժվար վայրից դին դուրս են բերել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 55-ամյա Հայկ Ո.-ն էր:










