Ո՛չ հերքում եմ, ո՛չ՝ հաստատում. Արթուր Հովհաննիսյանն` Ալեն Սիմոնյանի հարսի և մյուսների երաշխավորության մերժման լուրերի մասին


Ո՛չ հերքում եմ, ո՛չ՝  հաստատում. Արթուր Հովհաննիսյանն` Ալեն Սիմոնյանի հարսի և մյուսների երաշխավորության մերժման լուրերի մասին
Փետրվար 9 15:08 2024

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարսի՝ Անի Գևորգյանի երաշխավորության մերժման մասին լուրերը։

Նա միայն հաստատեց, որ երաշխավորության միջնորդություն ուղարկվել է դատախազություն, իսկ մնացածն իրավական գործընթաց է։

Նշենք, որ Դատախազությունը ստացել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարսի՝ Անի Գևորգյանի նկատմամբ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների՝ անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդությունը:

Հիշեցնենք, որ պաշտոնեական դիրքի չարաշահման, եւ կոռուպցիոն դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարույթով 7 անձ է ձերբակալվել, ապա մի քանիսը կալանավորվել, այդ թվում՝ դեպքից մեկ օր առաջ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը, որի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Կալանավորվել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը: