Հույս ունենք ավելի ամրապնդել ռազմավարական գործընկերությունը․ Փաշինյանը՝ Վրաստանի նոր վարչապետին


Հույս ունենք ավելի ամրապնդել ռազմավարական գործընկերությունը․ Փաշինյանը՝ Վրաստանի նոր վարչապետին
Փետրվար 9 11:15 2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

«Հույս ունենք ավելի ամրապնդել ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված մեր ժողովուրդների դարավոր բարեկամության, ընդհանուր արժեքների և ժողովրդավարական իդեալների վրա»,թվիթերի իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը։