Մեքենաս հրկիզելու փորձ անողների բախտը կբերի, եթե առաջինն իրենց Ոստիկանությունը գտնի


Մեքենաս հրկիզելու փորձ անողների բախտը կբերի, եթե առաջինն իրենց Ոստիկանությունը գտնի
Փետրվար 9 00:15 2024

 

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի որ մեքենայիս հրկիզման մասով շատ եք հարցնում, ասեմ.

1. Այո, ինչ-որ մեկը փորձել է տանս առջև կանգնած մեքենաս հրկիզել (վառելիքը լցրել է թափարգելի` բամպեռի վրա ու այրել)

2. Մեքենաս ԿԱՍԿՈ ապահովագրություն ունի, այրվել է միայն թափարգելը, գույքային վնասը ինձ չի անհանգստացնում

3. Այո, հետքերը տանում են դեպի Ղարաբաղի ուժայինների կոռուպցիոն շրջանակներ, որոնց վերջերս ցավեցնելու առիթներ ունեցել ենք և որոնք փորձում են նման բարքեր բերեն Հայաստան («Սիվիլնեթ»-ի ծեծված լրագրողը վկա):

4. Տանս առջև մեքենաս հրկիզելու փորձ անողների բախտը կբերի, եթե առաջինն իրենց Ոստիկանությունը գտնի»:

 

Աղբյուրը` Դանիել Իոաննիսյան