30-ամյա կինը համագյուղացու տնից փող է գողացել


30-ամյա կինը համագյուղացու տնից փող է գողացել
Փետրվար 8 23:29 2024

Փետրվարի 6-ի կեսգիշերին մոտ ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է տվել Այգեպար գյուղի 72-ամյա մի բնակիչ. ժամը 17-ից ժամը 17:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, օգտվելով տանը մարդ չլինելու և բանալին դռան փականի վրա լինելու հանգամանքից, մուտք էր գործել նրա բնակարան և գողացել 300 հազար դրամ:

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել էր 30-ամյա համագյուղացին: Նա ներկայացվել է Տավուշի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

Գողոնը հայտնաբերվել է:

30-ամյա կինը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին: