Ինչ է կատարվում Վարդենիսում․ բնակիչները բողոքի ակցիա կիրականացնեն. «Հրապարակ»


Ինչ է կատարվում Վարդենիսում․ բնակիչները բողոքի ակցիա կիրականացնեն. «Հրապարակ»
Փետրվար 7 22:09 2024

Վերջին շրջանում տեղեկություններ են տարածվել, որ փակվում է Վարդենիսի անձնագրային և վիզաների վարչության գրասենյակը, գրում է «Հրապարակը»: 

 

Կայքի տեղեկություններով, վարդենիսցիները պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել։ Վարդենիսում գտնվող հիմնարկություններն, այդ թվում Վարդենիսի պոլիկլինիկան, արդեն մի քանի օր է ստորագրահավաք են իրականացնում՝ ի աջակցություն անձնագրային բաժնի։ Մեծ թվով ստորագրություններ են հավաքվել, պատրաստվում են հանձնել մարզպետարանին և անկնկալում են իրենց պահանջը բավարարող պատասխան։ 

 

«Ըստ մեր աղբյուրի, եթե պահանջը չբավարարվի, ամենայն հավանականությամբ, փետրվարի 12–ին Վարդենիսի և շրջակա գյուղերի բնակիչները բողոքի ակցիա կիրականացնեն, ճանապարհներ կփակեն»,– նշում է «Հրապարակը»։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։