Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ բեռնատարը կողաշրջվել է, կա վիրավոր


Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ բեռնատարը կողաշրջվել է, կա վիրավոր
Փետրվար 7 22:04 2024

Երեկ՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Տավուշի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 53-ամյա Արթուր Գ․-ն իր վարած DAF մակնիշի կցորդիչով բեռնատարով Իջևան-Ծաղկավան M16 ավտոճանապարհի 9-րդ կմ-ում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

 

 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը «ձեռքի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։

 

Աղբյուրը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի։