Արմավիրի մարզում բախվել են Nissan-ն ու բեռնատարը․ կա վիրավոր


Արմավիրի մարզում բախվել են Nissan-ն ու բեռնատարը․ կա վիրավոր
Փետրվար 6 12:39 2024

Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

 

Ժամը 09:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան և HOWO մակնիշի բեռնատարը:

 

Nissan-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: