Լևոն Քոչարյանը և Սերգեյ Ասատուրովը կանչվել են քննչական կոմիտե


Լևոն Քոչարյանը և Սերգեյ Ասատուրովը կանչվել են քննչական կոմիտե
Փետրվար 5 20:58 2024

Ինձ և Ասատուրով Սերգեյին կանչել են քննչական կոմիտե։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը։

 

«Ինձ և Ասատուրով Սերգեյին կանչել են քննչական կոմիտե սեպտեմբերի 22-ից իմ դեմ սկսված քաղաքական հետապնդման գործով: Որոշ ժամանակ անց պարզ կլինի, թե ինչ «անակնկալ» են պատրաստել։

 

Սերգեյ Ասատուրովին մեղադրանք առաջադրեցին: Դեռ այստեղ ենք»,- գրել է նա: