Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում են բերել


Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում են բերել
Փետրվար 5 19:04 2024

«Մայր Հայաստան» խմբակցության ավանգանու անդամ Գևորգ Ստեփանյանը հայտնում է՝ Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում է շրջանառվում։

 
 
 

«Հերթական նվերը հպարտ քաղաքացուն․ Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում են բերել:

Թանկացման սանդղակը հասնում է մինչև 260դրամ։

 

«Ասեք կանենք»-ի հերթական լկտի դրսևորումն է:

Քաղաքացուն թալանի մատերիալ հենց այդպես են դարձնում:

 

Մեր դեմ հարձակումները հենց այս կոնտեքստով պետք է նայել»,- գրել է ավագանու անդամը՝ սոցցանցում: