Երկու քաղաքացու մարմին դուրս բերվեց փլատակների տակից.նախնական տեղեկություններով, ամուսիններ են. Տեսանյութ


Երկու քաղաքացու մարմին դուրս բերվեց փլատակների տակից.նախնական տեղեկություններով, ամուսիններ են. Տեսանյութ
Փետրվար 5 17:01 2024

Փլատակներից դուրս բերված զոհերը, նախնական տեղեկություններով, ամուսիններ են եղել՝ Հայկ Սողոմոնյանը և Գայանե Եղոյանը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 տուն է փլուզվել, 2 քաղաքացի հոսպիտալացվել է, 2-ը՝ զոհվել:

Ըստ ԱՆ-ի՝ տուժածներից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսինը` կայուն ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։