ԽՈՅ
Օրն սկսեք առօրյա գործերից, արդեն ծանոթ հարցերը լուծելուց: Աշխատեք երկար զրույցներով չշեղվել, ժամանակը դատարկ բաների վրա չվատնել: Օրվա երկրորդ կեսին պիտի լրիվ նոր բանով զբաղվեք: Ամեն ինչից գլուխ հանելու համար ժամանակ է պետք գալու:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար, հարմար կլինի գործնական և անձնական հանդիպումների համար: Ընկերների և հին ծանոթների հետ զրույցներից հետաքրքիր բաներ կիմանաք: Չի բացառվում ինչ-որ մեկի պատահական նկատողությունը ձեզ հետաքրքիր մտքեր տա:
ՑՈՒԼ
Պնդեք ձերն ու մի հրաժարվեք մտածածից, նույնիսկ եթե պայմաններն անհաջող լինեն: Դուք հնարավորություն կունենաք հասնել նրան, ինչն առաջ համարյա անհնար է թվացել: Պետք կգան ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները: Սեփական փորձին ապավինեք, քանի որ այն ավելի օգտակար կլինի, քան շրջապատողների խորհուրդները:
Օրը հարմար կլինի գործերում կարգուկանոն հաստատելու, վերջին ժամանակներս կուտակված հարցերը լուծելու, ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Դա կարող է սպասվածից ժամանակատար լինել: Փոխարենը ամեն ինչից գլուխ հանելուց հետո ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Պրովոկացիաներին մի տրվեք ու աշխատեք չվիճել նրանց հետ, ովքեր չգիտես ինչու համաձայն չեն ձեզ հետ: Խաղաղասիրությունը, բարյացակամությունն ու զիջումների գնալու պատրաստակամությունը կօգնեն ձեզ խուսափել տհաճ պահերից, դեպի լավը փոխել վերջին ժամանակներս բարդացած հարաբերությունները:
Օրվա առաջին կեսը հարմար կլինի առօրյա զբաղմունքների, լավ ծանոթ աշխատանքի համար: Երկրորդին կարող եք նոր բան ստանձնել: Թող ձեզ չվախեցնի բարդ հարցերից արագ գլուխ հանելու, ոտքի վրա սովորելու անհրաժեշտությունը: Ձեր կողքին կլինեն օգնելու պատրաստ մարդիկ: Համագործակցությունից ու համատեղ գործունեությունից կարող է երկարատև ընկերություն սկսվել:
ԽԵՑԳԵՏԻՆ
Օրվա սկզբին զգույշ գործեք: Այդ հատվածը հարմար չի լինի լուրջ ռիսկի դիմելու, նոր բարդ գործը ստանձնելու համար: Լավ է անհապաղ հաջողության վրա հույս չդնեք: Նույնիսկ լավ ծանոթ հարցերը լուծելու համար քիչ ժամանակ չի պահանջվի: Դուք կհասնեք անհրաժեշտ արդյունքներին, բայց դա միանգամից տեղի չի ունենա:
Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի կարևոր զրույցների համար: Դուք արագ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց: Եթե պետք է ինչ-որ մեկի վրա լավ տպավորություն թողնել, ապա եղեք այնպիսին, ինչպիսին կաք, ավելին չի պահանջվի:
ԱՌՅՈՒԾ
Կարևոր գործերը մի հետաձգեք: Ինչքան շուտ դրանք ստանձնեք, այնքան արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին, այնքան լավը այն կլինի: Դժվարությամբ կխուսափեք խառնաշփոթից ու շտապողականությունից, բայց դրանք ձեզ չեն շեղի, նպատակին հասնելուն չեն խանգարի: Նույնիսկ եթե շուրջը բոլորը հուզվեն ու ապրումներ ունենան, դուք կպահպանեք ինքնատիրապետումն ու ճիշտ որոշումներ կընդունեք:
Օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի ու հարմար կլինի միապաղաղ, լավ ծանոթ գործերի համար: Դրանք ձանձրալի չեն թվա: Առաջին հերթին՝ դուք ամեն ինչին ստեղծագործաբար կմոտենաք: Երկրորդ՝ ձեզ հաճույքով կօգնեն մարդիկ, որոնք կարողանում են տրամադրություն բարձրացնել, ուրախացնել ու ոգեշնչել:
ԿՈՒՅՍ
Համբերությամբ զինվեք: Այսօր այն պետք է գալու շրջապատողների հետ շփվելիս: Նույնիսկ հին ծանոթները երբեմն ձեզ սխալ կհասկանան: Պատրաստ եղեք մի քանի անգամ բացատրել ամենահասարակ բաները: Ձեր ջանքերը զուր չեն անցնի, դուք համախոհներ կգտնեք, որոնց աջակցությամբ կկարողանաք հասնել նրան, ինչն առաջ անհնար է թվացել:
Հուզական դաշտը կարող է բավական լարված լինել օրվա սկզբին: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իսկ տրամադրությունը կլավանա: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում: Որոշ Կույսեր կիմանան, որ իրենց հին ցանկությունների իրագործումը սարերի հետևում չէ:
ԿՇԵՌՔ
Կարգուկանոն հաստատեք, ազատվեք նրանից, ինչն անպիտան է դարձել: Այսօր դա հեշտությամբ է տրվելու, չի նյարդայնացնելու, զղջալու կարիք էլ չի լինելու: Հասարակ, առօրյա ու պիտանի գործերը կօգնեն ազատվել մռայլ մտքերից, դրական տրամադրվել:
Օրվա առաջին կեսը հաջող գործարքներ ու շահավետ գնումներ է խոստանում: Հետո կգա հետաքրքիր, անսովոր ու հիշարժան զրույցների ժամանակը: Դուք նոր բան կիմանաք, պատասխան կստանաք այն հարցին, որի շուրջ երկար մտորել եք: Այդ ամենը կօգնի որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Հնարավոր է որոշեք արմատապես փոխել դրանք ու չեք զղջա դրա համար:
ԿԱՐԻՃ
Մի շտապեք: Հանգիստ գործելու դեպքում շատ բանի կհասնեք, իսկ շտապողականությունը կարող է սխալների պատճառ դառնալ, որոնք կխառնեն ձեր ծրագրերը: Եթե այսօր ծրագրել եք նոր բան ստանձնել, ապա պատրաստ եղեք, որ առաջին քայլերը պիտի ինքնուրույն անեք: Դա հեշտ չի լինելու, բայց կասկած չկա, որ ամեն ինչից գլուխ կհանեք:
Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Նոր ծանոթները կարող են տհաճ կերպով զարմացնել ձեզ, մտահոգել չմտածված արարքներով կամ կտրուկ արտահայտություններով: Բայց դուք ներողամիտ կլինեք ուրիշների թուլությունների հանդեպ: Դա թույլ կտա խուսափել կոնֆլիկտներից ու շփման մեջ լարված պահերից:
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Շտապեք: Եթե այսօր ժամանակը զուր չվատնեք, ապա շատ բան կհասցնեք: Օրվա սկիզբը հրաշալի կլինի նոր գործեր ու առաջադրանքներ ստանձնելու համար: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, կհասկանաք՝ ինչպես է լավ գործել: Հնարամտությունը կօգնի անհրաժեշտ արդյունքին հասնել նույնիսկ ավելի արագ, քան շրջապատողներն էին սպասում:
Օրվա երկրորդ կեսը փայլելու, զարմացնելու և ձեզ վրա ուշադրություն հրավիրելու ժամանակ է լինելու: Մի կողմ թողեք ավելորդ համեստությունը: Շրջապատողները պատրաստ կլինեն հիանալ ձեզանով, այնպես որ նրանց նման հնարավորություն տվեք:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Կիսվեք ծրագրերով ու գաղափարներով, համախոհներ փնտրեք: Այսօր դուք հնարավորություն կունենաք ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված: Եթե նրանց վրա լավ տպավորություն թողնեք, ապա շուտով շատ գրավիչ առաջարկ կստանաք: Աշխատեք ձեզ լավագույն կողմերով ցույց տալ:
Լարված պահեր կարող են առաջանալ օրվա երկրորդ կեսին: Երբեմն դժվար կլինի հին ծանոթների հետ լեզու գտնելը: Չեն բացառվում փոքրիկ թյուրիմացությունները տանը: Բայց դուք հավասարակշռությունը չեք կորցնի և հենց դրա շնորհիվ էլ ելք կգտնեք ցանկացած բարդ իրավիճակից:
ՋՐՀՈՍ
Եթե վաղուց էիք մտածում ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու մասին, ապա պատրաստ եղեք կոնկրետ գործողությունների անցնելու: Ձեր առաջին քայլերը կարող են շատ զգույշ լինել, կողքից համարյա աննկատ: Բայց կասկած չկա, որ դրանք ճիշտ ուղղությամբ կարվեն: Արդեն օրվա վերջին կհամոզվեք, որ չեք սխալվել, իսկ նոր նպատակները սարերի հետևում չեն:
Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի, երկրորդն ավելի լարված, բայց արդյունավետ կլինի: Դուք կանեք այն, ինչ շատ վաղուց էիք ծրագրել: Դրանում հաճույքով կօգնեն մարդիկ, որոնք ձեզ լավ գիտեն: Նրանց աջակցությամբ հնարավոր կդառնա այն, ինչը նախկինում համարյա անհավանական է թվացել:
ՁԿՆԵՐ
Օրն սկսեք կարևոր զրույցներից: Ձեր զրուցակիցները կարող են դառնալ և՛ հին ծանոթները, և՛ նորերը: Բոլոր դեպքերում կհաջողվի հետաքրքիր բան իմանալ, ընդհանուր զրույցն էլ օգտակար կլինի: Հավանական է հաջողությամբ լուծվեն բարդ աշխատանքային հարցերը: Դուք կհասկանաք՝ ինչպես վերջ տալ բոլորին վշտացնող տարաձայնություններին ու կոնֆլիկտներին:
Օրվա երկրորդ կեսը պետք է նվիրել պիտանի գործերին: Դրանք կարող են սպասվածից ժամանակատար լինել: Բայց ծրագրած զվարճանքներն ու հաճելի հանդիպումները հետաձգելու կարիք չի լինի, դուք ամեն ինչ կհասցնեք: