Որպես անհետ կորած որոնվող աղջիկը հայտնաբերվել է


Որպես անհետ կորած որոնվող աղջիկը հայտնաբերվել է
Փետրվար 3 18:00 2024

Որպես անհետ կորած որոնվող Կատրին Գասպարյանը հայտնաբերվել է: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

 
 

Հունվարի 30-ին հաղորդվել էր 2007 թ. ծնված Կատրին Գասպարյանի անհետ կորելու մասին։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա փետրվարի 2-ին, ժամը 19.30-ին, Հյուսիսային պողոտայում հայտնաբերվել և ներկայացվել է Մաշտոցի բաժին։

 

Կատարվում է նախաքննություն։