ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Անչափահաս երեխաների մորը երկու ամսով կալանավորելը բարբարոսություն է։
Ձեր էժան ներիշխանական հաշիվներն ու տեսարանները ձեր մեջ ճշտեք, բայց երեխաներին մայրական խնամքից առնվազն երկու ամսով զրկելը մանր ու զզվելի քայլ է։
Ամոթ ունեցեք։
Ի՞նչ ազդակ եք հղում։
Որ ձեր համար արտոնյալներ չկա՞ն։
Ոչ, որ մարդկության հետ կապ չունեք։
Զզվելի եք…»,- գրել է Շարմազանովը։










