Հանրային ռադիոյի եթերում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց․ «Երրորդ հանրապետությունը ձևավորվել է Անկախության հռչակագրի հիման վրա․ Դուք առաջարկում եք նոր Սահմանադրություն նո՞ր՝ չորրո՞րդ հանրապետության համար»։
«Դա գաղափարներից մեկն է»,- պատասխանեց Փաշինյանը։
Նա միևնույն ժամանակ նշեց, որ իր կառավարությունը ոչ թե փոխում է Սահմանադրությունը, այլ «ժողովրդին առաջարկում է փոխել Սահմանադրությունը»։
Փաշինյանը նաև հայտարարեց, թե ժողովուրդը պետք է որոշի հարցը՝ քվեարկությամբ, իսկ իրենք հանրաքվեն չեն կեղծի։
«Տասնյակ ընտրություններ ենք արել Հայաստանում, թող ցույց տան մի դեպք, երբ մենք մի քվեաթերթիկի հետ կապված՝ հարց ենք բարձրացրել»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն, ի դեպ, հստակ չպատասխանեց հարցին, թե Ադրբեջանի ճնշումներո՞վ են արդյոք պայմանավորված Սահմանադրության փոփոխությունները։ Ասաց միայն, որ այդ մասին շատ են խոսում։










