Հայաստանի համար այսօրվանից ուժի մեջ է մտնում Հռոմի կանոնադրությունը


Հայաստանի համար այսօրվանից ուժի մեջ է մտնում Հռոմի կանոնադրությունը
Փետրվար 1 12:07 2024

Հայաստանը պաշտոնապես այսօր միանում է Միջազգային քրեական դատարանին․ Հայաստանի համար փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում Հռոմի կանոնադրությունը։

 

 

Հոկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանը միայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» 60 կողմ ձայնով վավերացրեց Հռոմի ստատուտը, իսկ նախագահ Վահագն Խաչատրյանն այն ստորագրեց հոկտեմբերի 14-ին, որից հետո արտաքին գործերի նախարարն այդ մասին տեղեկացրեց քրեական դատարանին:

 

Ազգային ժողովի քվեարկությունից մոտ երկու ժամ անց Կրեմլը հայտարարեց, որ Հռոմի ստատուտի վավերացումը ճիշտ քայլ չէ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից։

 

Երևանն իր հերթին հայտարարել է, որ Հռոմի կանոնադրությանը միանալով ցանկանում է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների համար։

 

Երևանը խոսում է նաև արցախահայերի տեղահանության համար Ադրբեջանի դեմ Միջազգային քրեական դատարան հայց ներկայացնելու հնարավորության մասին։