ՔՊ-ն մտադիր է հերթով փակ հանդիպումների կանչել պաշտոնյաներին, որոնցից Փաշինյանը դժգոհ է․ «Ժողովուրդ»


ՔՊ-ն մտադիր է հերթով փակ հանդիպումների կանչել պաշտոնյաներին, որոնցից Փաշինյանը դժգոհ է․ «Ժողովուրդ»
Փետրվար 1 08:31 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ական պատգամավորները մտադիր են պարբերաբար տարբեր նախարարների ու պաշտոնյաների կանչել խորհրդարան՝ փակ հանդիպումների:

 

Ընդ որում՝ առաջնային այն նախարարներն ու պաշտոնյաներն են կանչվելու ԱԺ, որոնց աշխատանքից Փաշինյանը դժգոհ է, կամ որոնք հաճախ են աչքի ընկնում աղմկահարույց միջադեպերով:

 

Միեւնույն ժամանակ ուշագրավ է, որ պաշտոնյաներին ու նախարարներին խորհրդարան կանչելու նախաձեռնությունը ոչ թե Փաշինյանինն է, այլ պատգամավորներինը, մասնավորապես՝ ՔՊ խմբակցության վերնախավինը:

 

Հավանաբար, օրենսդիրներն այսպիսով մտադիր են խորհրդարանի վերահսկողությունը մեծացնել այլ կառույցների վրա: Խորհրդարան ասելով՝ նրանք նկատի ունեն ՔՊ-ն: Իսկ ՔՊ-ն էլ թիրախավորում է միայն այն պաշտոնյաներին, որոնց հետ Նիկոլ Փաշինյանը լարված է»։

 

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։