Ադրբեջանից պաշտոնապես պահանջում են փոխել ՀՀ սահմանադրությունը


Ադրբեջանից պաշտոնապես պահանջում են փոխել ՀՀ սահմանադրությունը
Հունվար 31 20:16 2024

Ադրբեջանից պաշտոնապես պահանջել են փոխել ՀՀ սահմանադրությունը։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն մեկնաբանել է պաշտոնակա այցով Հայաստանում գտնվող Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների Պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հայտարարությունները․

«Լավ կլիներ՝ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի խոսնակ Մարկետա Պեկարովա Ադամովան չմեկնաբաներ «կեղծ հայկական պատմությունների վրա հիմնված հարցերը»»,- ասել է Հաջիզադեն։

Ադրբեջանից նշում են, թե Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը պետք է հարցներ՝ «ե՞րբ Հայաստանն իր Սահմանադրությամբ և օրենսդրությամբ կվերացնի տարածքային պահանջները իր հարևանների նկատմամբ»: