Երևանում ու Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել


Երևանում ու Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել
Հունվար 31 19:20 2024

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել քաղաք Երևան, Հրաչյա Քոչարի փողոց ??/? հասցեում շահագործվող գազա-բենզալցակայանում, ինչպես նաև Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան ?/?? հասցեում շահագործվող բենզալցակայանում։ Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից։

Հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում Տեսչական մարմնի մասնագետները հայտնաբերել և արձանագրել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը Երևանի ու Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի վերոնշյալ գազա-բենզալցակայանների գործունեության դադարեցման վերաբերյալ որոշումներ է կայացրել։

Հունվարի ??-ին ՔՏՀԱ տեսչական մարմինը Երևանում ու Հրազդանում շահագործվող գազա-բենզալցակայանների գործունեությունը դադարեցրել է և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ համագործակցության արդյունքում դրանք կապարակնքվել են։