«Նման հարց օրակարգում ընդգրկված չէ». հայկական կողմը հերքում է ադրբեջանական կողմին ականապատ դաշտի քարտեզներ տրամադրելու մասին լուրը


«Նման հարց օրակարգում ընդգրկված չէ». հայկական կողմը հերքում է ադրբեջանական կողմին ականապատ դաշտի քարտեզներ տրամադրելու մասին լուրը
Հունվար 31 14:58 2024

Մհեր Գրիգորյանի գրասենյակից հերքում են ադրբեջանական կողի տարածած տեղեկությունները։ Գրասենյակից հայտնում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպմանն ադրբեջանական կողմին ականապատ դաշտի քարտեզներ տրամադրելու հարց չի քննարկվել։

«Նման հարց օրակարգում ընդգրկված չէ», - Aysor.am-ի հետ զրույցում նշեցին գրասենյակից։

Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ մեկնարկել է Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների հանդիպումը։

Հաղորդվում էր, որ հայկական կողմը կհանձնի 3 շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։