«Զատիկ» կենտրոնի անչափահասի բռնաբարության գործը մտել է դատարան․ 3 տուժած կա


«Զատիկ» կենտրոնի անչափահասի բռնաբարության գործը մտել է դատարան․ 3 տուժած կա
Հունվար 31 13:30 2024

Նախորդ տարի մի քանի աղմկահարույց հրապարակումներ եղան այն մասին, որ Երեւանի «Զատիկ երեխաների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի վարչական շենքում սեռական բռնության դեպքեր են եղել։ Անչափահասներից մեկն է հղիացել: Կենտրոնում տիրող աննախանձելի իրավիճակի մասին զեկույցներ հրապարկվեցին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հարցազրույցներ տվեցին:

ՀՀ քննչական կոմիտեից «Հրապարակ»-ին հայտնել են, որ երկու քրեական վարույթ է նախաձեռնվել Կենտրոնի հետ կապված, մեկը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել, մյուս վարույթով դեռևս նախաքննությունը շարունակվում է։ 

«Այդ վարույթով եւս մեկ անչափահասի նկատմամբ քրեական հետապնդում կա հարուցված, նա կալանավորված է։ Այս վարույթի շրջանակներում քննության առարկա է նաև մանկատան աշխատակիցների վարքագիծը՝ աշխատանքային պարտականություններում հանցավոր թերացումների առնչությամբ, որի մասով ևս իրավական գնահատականներ կտրվեն»,-մեզ հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Դատարան ուղարկված գործով 3 տուժող կա։ Կալանավորված անչափահասը սեռական ոտնձգություն է գործել նույն կենտրոնում ապրող 3 անչափահաս աղջիկների նկատմամբ։ 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։