Ազատության մեջ եմ, ամեն ինչ կարգին է․ Կարեն Վանեցյանն արձագանքել է ձերբակալվելու մասին լուրերին


Ազատության մեջ եմ, ամեն ինչ կարգին է․ Կարեն Վանեցյանն արձագանքել է ձերբակալվելու մասին լուրերին
Հունվար 29 23:48 2024

Oxoil Group հոլդինգի սեփականատեր, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եղբայրը՝ Կարեն Վանեցյանը, РБК-ին հայտնել է, որ ազատության մեջ է․

«Ես ազատության մեջ եմ, ինձ մոտ ամեն ինչ լավ է, գրասենյակն աշխատում է», - ասել է Վանեցյանը՝ նշելով, որ ոչ մի ձերբակալություն չի եղել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվել, որ Մոսկվայում ձերբակալել են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եղբորը՝ գործարար Կարեն Վանեցյանին։ 

24News-ի տեղեկությունների համաձայն՝ ՌԴ իրավապահներն արդեն ազատ են արձակել Վանեցյանին, նրա հետ ընդամենը տեղի է ունեցել կարճ զրույց։