Երևանի Աբովյան փողոցի Սուրբ Աննա եկեղեցու մոտ քաղաքացիներից գումար խնդրող տղամարդն ունի մեկ երազանք


Երևանի Աբովյան փողոցի Սուրբ Աննա եկեղեցու մոտ քաղաքացիներից գումար խնդրող տղամարդն ունի մեկ երազանք
Հունվար 24 19:46 2024

ArmLur.am-ը Երևան քաղաքի Աբովյան թողոցի Սուրբ Աննա եկեղեցու մոտ հաճախ է հանդիպում մի պապիկի, ով գումար է հավաքում։ Մենք զրուցեցինք նրա հետ՝ իմանալու իր կյանքի պատմությունը.

Մեզ հետ զրույցում Արամ պապը (հարգելի պատճառով անունը փոխված է) պատմեց, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի Սբ. Աննա եկեղեցու տարածքում կանգնում և օգնություն է խնդրում.

«Մարդիկ ինձ լավ են վերաբերվում, չեմ բողոքում, օրական գոնե փորձում եմ գումար հավաքեմ, որ կարողանամ տանս վարձը տամ, ստեղ լինում եմ առավոտյան ժամը 10-ից մինչև 6-ը, գոնե օրական 3000-4000 դրամ հավաքում եմ»:

Ապրում է Երևանի Էրեբունի համայնքում, Սպիտակի երկրաշարժի հետևանքով ունի 2-րդ կարգի հաշմանդամություն: Գումար հավաքելուց բացի ստանում է նաև 16.000 դրամ հաշմանդամության թոշակ:

«Տանս վարձը 80.000 դրամ է, ապրում ենք ես, կինս ու տղես: Կինս մաքրուհի ա, աշխատում ա հիվանդանոցում, տղես ծառայում է բանակում, ժամկետային զինծառայող ա»:

Լինում է նաև, երբ ունենում է բեռնատար դատարկելու աշխատանքի առաջարկ, որը սիրով ընդունում է, որ ավել գումար աշխատի՝ չնայած նրան, որ իրեն 4000-5000 դրամ է հասնում:

Արամ պապիկի գլխավոր նպատակը՝ գումար հավաքելն է ու տուն գնելը: