Պապիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանը վերաբերող հարցեր


Պապիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանը վերաբերող հարցեր
Հունվար 19 10:34 2024
Հունվարի 18-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային ընթրիք է ունեցել նրա հետ։
 
Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
 
Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` ջերմ հյուրընկալության համար: