Բանակում ունենք մահացության դեպքերի դինամիկ աճ․ ՄԻՊ ներկայացուցիչ


Բանակում ունենք մահացության դեպքերի դինամիկ աճ․ ՄԻՊ ներկայացուցիչ
Հունվար 18 18:00 2024

Բանակում ունենք մահացության դեպքերի դինամիկ աճ։ Այս մասին «Մեդիա կենտրոնի» կողմից հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է ՄԻՊ աշխատակազմի զինծառայողների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը։

«2018 թվականին մահվան 63 դեպք է արձանագրվել, 2019 թվականին՝ 49, 2020 թվականին՝ 54 դեպք, 2021 թվականին՝ 58 դեպք, 2022 թվականին՝ 64, 2023 թվականին ավելի շատ»,-ասել է նա՝ նշելով, որ նույնն է վիճակը նաև ինքնավնասումների առումով։

Ինչ վերաբերում է խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերին, Եղոյանն ասել է, որ սա ամենախորքային խնդիրն է, որ տարիներ շարունակ կա և ներկայումս էլ առկա է։