Վահագն Խաչատուրյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունները


Վահագն Խաչատուրյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունները
Հունվար 18 12:37 2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական համաժողովի ընթացքում կարճ զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններն ու վերջին զարգացումները: