Բաքվի դիրքորոշումը խաղաղության պայմանագրի վերաբերյալ պարզ է, Երևանինը՝ ոչ. Լավրով


Բաքվի դիրքորոշումը խաղաղության պայմանագրի վերաբերյալ պարզ է, Երևանինը՝ ոչ. Լավրով
Հունվար 18 13:06 2024

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել, սակայն Երևանի դիրքորոշումն այս հարցում անհայտ է։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Այն, որ Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի տարածքում ստորագրել այն (խաղաղության պայմանագիրը-խմբ.), նույնպես փաստ է։ Ես չգիտեմ, թե Երևանը որքանով է պատրաստ դրան, թեև համապատասխան ազդանշանները վաղուց են ուղարկվել Հայաստանի մայրաքաղաք»,- ասել է Լավրովը։