Թքած ունեն, որ օղակաձև զբոսայգու շինությունների քանդման համար կառավարության որոշում է պետք


Թքած ունեն, որ օղակաձև զբոսայգու շինությունների քանդման համար կառավարության որոշում է պետք
Հունվար 18 15:47 2024

Պետական բազմաթիվ ինստիտուտներ քանդելուց հետո իշխանություններն արդեն նույնիսկ ձևական ընկալում չունեն կառավարության և խորհրդարանի կարգավիճակի վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Քաղաքապետարանը թքած ունի, որ օղակաձև զբոսայգու շինությունների քանդման համար անհրաժեշտ է կառավարության որոշում, որը դեռ չի կայացվել, բայց արդեն հստակ ասում է, թե որ շինություններն են քանդվելու։

Կառավարությունն էլ դե վաղուց թքած ունի խորհրդարանի վրա։ Օրենքի նախագիծը ներկայացվում է որպես կայացած փաստ՝ առանց սպասելու խորհրդարանի հաստատմանը։

Չնայած լավ է, որ որոշումների կայացումը դեռ ամբողջովին չի տեղափոխվել Քանդենք Պետությունը կուսակցության գրասենյակ»