Հարցերը պետք է լուծել ընդառաջ գնալով, ոչ թե լուծարելով կամ փակելով․ Վարդան Պետրոսյան


Հարցերը պետք է լուծել ընդառաջ գնալով, ոչ թե լուծարելով կամ փակելով․ Վարդան Պետրոսյան
Հունվար 17 23:27 2024

Դերասան Վարդան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Գոյ»-ի լուծարման և «Սունդուկյան»-ի թատրոնին վերամիավորման հարցին․

«Գոյ թատրոնը Երեւանի եւ Հայաստանի լավագույն թատրոններից մեկն է, ինչ որ առումով` լավագույնը` իր ուրույն մտածողությամբ, ձեռագրով, խաղաոճով։ Ճանաչել եւ ճանաչում եմ թատրոնի հիմնադիրներին, դերասաններից եւ, ընդհանրապես, ստեղծագործական խմբից շատերին, ծանոթ եմ խաղացանկին, տեսել եմ նրանց բացառիկ հետաքրքիր, ինքնատիպ, նորարարական ներկայացումները հենց ստեղծման օրից եւ առանց երկմտանքի ասում եմ, որ Գոյը աշխարհի լավագույններից է։ Գոյն իր մուտքով նոր շունչ բերեց մեր թատերական իրականություն, ստեղծեց մեզ համար միանգամայն նոր ավանդույթներ։

Գոյը նաեւ եղել է հարթակ` նոր, համարձակ մտածողությամբ օժտված երիտասարդ ստեղծագործողների ինքնարտահայտման համար։ Նրա եւ ակադեմիական թատրոնի տեսակները, նպատակներն ու գործառույթները միանգամայն տարբեր են։ Օպտիմալացնել Գոյը եւ միացնել այն Սունդուկյանի անվան թատրոնին, դա նույնն է ինչ փորձել յուղն ու ջուրը խառնել իրար։ Չի կարելի Գեւորգ Բաշինջաղյանին խառնել Սալվադոր Դալիի հետ։ Դա կստեղծի մի նոր խառնածին հրեշ։ Հարցերը պետք է լուծել ընդառաջ գնալով ոչ թե լուծարելով կամ փակելով»,- գրել է դերասանը։