Լիլիթ Գալստյան. Ոչ մի պատահական բան՝ թիրախավորած հյուծում են Հայաստանը


Լիլիթ Գալստյան. Ոչ մի պատահական բան՝ թիրախավորած հյուծում են Հայաստանը
Հունվար 17 14:33 2024

«Փակում են ԳՈՅ թատրոնը։  Չկա ոչ մի պատահականություն․ ապաոգեղենացնում, կազմաքանդում են երկիրը։ Սա ինստիտուցիոնալ ջարդ է՝ ուղղված ՀՈԳԵՎՈՐ Հայաստանի դեմ»,-գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, թարգմնաիչ, գրող Լիլիթ Գալստյանն ու ավելացնում.

«Այսպես՝ օազիս առ օազիս ծվատում են մեզ, մեր ժառանգությունը, ինքնութենական արժեքները, մեր համախմբող և կազմակերպված ազգ դարձնող ինստիտուտները, մեր պատմությունը, եկեղեցին, ընտանիքը, վաստակը, հեղինակությունները, արժեքաբանությունը։
Ոչ մի պատահական բան՝ թիրախավորած հյուծում  են Հայաստանը»։