ՀԾԿՀ–ն մերժեց ռուսական «ՄՏՍ»–ին վերակառուցել իր բիզնեսը ՀՀ–ում


ՀԾԿՀ–ն մերժեց ռուսական «ՄՏՍ»–ին վերակառուցել իր բիզնեսը ՀՀ–ում
Հունվար 17 11:13 2024

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժեց  ռուսական «ՄՏՍ»–ին վերակառուցել իր բիզնեսը ՀՀ–ում։

Որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ ԲՏ նախարարության եզրակացությունը, որի մեջ նշվել է` քանի որ հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի վաճառքի հայտին, չի հաստատի այս նոր հայտը։

Նշենք, որ «ՄՏՍ» մայր ընկերությունը պատրաստվում էր գնել «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի 100%–ը Կիպրոսում գրանցված Aramayo Investments Limited ընկերությունից: