Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորավարժարան, հետևել է ատեստավորման գործընթացի կրակային փուլի ընթացքին


Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորավարժարան, հետևել է ատեստավորման գործընթացի կրակային փուլի ընթացքին
Հունվար 15 20:36 2024

Հունվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորավարժարաններից մեկը, հետևել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի հերթական շահառուների ատեստավորման գործընթացի կրակային փուլի ընթացքին։

 

յտըյֆյնհը

Ատեստավորման հանձնաժողովի նախագահը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել կրակային փուլի արդյունքները և հաջորդ օրերին անցկացվելիք քննություններին վերաբերող մանրամասներ:

 

յտըյֆյնհը

Նախարար Պապիկյանն ատեստավորման հանձնաժողովին հանձնարարականներ է տվել՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար, իսկ ծրագրի շահառուներին մաղթել հաջողություն՝ ընդգծելով ատեստավորման քննությունները բարեհաջող հանձնելու կարևորությունը։