Առաջարկում եմ Ալավերդու զոռբայապետի համար պարբերաբար իրականացնել իրավաբանական խորհրդատվություններ


Առաջարկում եմ Ալավերդու զոռբայապետի համար պարբերաբար իրականացնել իրավաբանական խորհրդատվություններ
Հունվար 15 17:32 2024

Մեսրոպ Առաքելյանը գրում է․

«Օրենքի ուժով արդեն երկու շաբաթ է կասեցվել է՝ Ալավերդու ինքնահռչակ համայնքապետի լիազորությունները՝ մինչև դատարանի վերջնական որոշումը, սակայն սույն անձնավորությունը շարունակում է իր զոռբայությունը։

Դիմել ենք Գլխավոր դատախազին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ սույն անձնավորության ապօրինի գործունեությունը դադարեցնելու հարցով։

Հուսով եմ, որ Գլխավոր դատախազը մաս չի կազմի իշխանությունը զոռբայությամբ և օրենքի կոպիտ խախտումներով խլած կուսակցությանը։ 

Միևնույն ժամանակ, առաջարկում եմ Ալավերդու զոռբայապետի համար պարբերաբար իրականացնել իրավաբանական խորհրդատվություններ, թե չէ մեր իրավաբանները չեն հասցնում սույն անձնավորության ապօրինություններին հետևել»։