Այս օրերին Երևանը տոնական էր ու լուսավոր։ Այս մասին գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Շահումյանի անվան հրապարակում բացվեց Սուրբծննդյան տոնավաճառը, որտեղ 62 տաղավարում երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին սպասում են գնումների և համտեսի։
Ամանորյա մեր միջոցառումների շրջանակներում ունեցանք բացառիկ երաժշտական համերգներ, որի ընթացքում տարբեր արտիստներ և խմբեր իրենց կատարումներով ջերմացրեցին երևանյան երեկոները»։













