Ծանոթացել եմ «Խաղաղության պայմանագրին»․ ադրբեջանական օրակարգեր են, հայկական կողմը միայն պնդում է, որ «խաղաղություն» բառը վերնագրում լինի. Վարդանյան


Ծանոթացել եմ «Խաղաղության պայմանագրին»․ ադրբեջանական օրակարգեր են, հայկական կողմը միայն պնդում է, որ «խաղաղություն» բառը վերնագրում լինի. Վարդանյան
Հունվար 12 19:05 2024

Բանակցություններում որևէ մեկը չի կարող ասել՝ որն է հայկական օրակարգային կետը. քննարկման ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ հայտարարելով, որ իրենք ծանոթացել են Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների և սպասվող «Խաղաղության պայմանագրի» մանրամասներին։

Նա հայտարարեց նաև, որ երկու կետի շուրջ է բանակցություն տարվում, և հայկական կողմի պնդումները երկուսն են՝ նախ, որ անպայման լինի «խաղաղություն» բառը վերնագրում և ապա այնպիսի ձևակերպումներ տեղ կգտնեն, որ հանրային դիմադրություն չառաջացնեն։

«Այսինքն՝ խնդիր չունի օրակարգի հետ, խնդիր ունի ձևակերպումների հետ, օրինակ՝ «Զանգեզուրի միջանցք» չլինի, բայց տրամաբանությունը դա լինի»,-ասաց Վարդանյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավորը նշեց նաև, որ 29,800 քկմ տարածքը պահելու չարչրկված թեման նույնիսկ  երաշխիքներ չունի։

«Չկա որևէ երշախիք, որ Ադրբեջանը հրաժարվում է տարածքային հավակնություններից»,-ասաց նա և հավելեց, որ ծանոթանալով փաստաթղթերին՝ կարող է ասել, որ ամբողջությամբ ադրբեջանական օրակարգերն են արտացոլված։

«Ես չեմ տեսել մի բան, որ ասենք՝ այս պայմանագրի ստորագրումից հետո ձեռք ենք բերել։ Այն պահին, երբ Ադրբեջանի ղեկավարն ուզենա, ստորագրելու է, Ադրբեջանը պարզապես ուզում է ամրագրել իր ձեռք բերածը, և այդտեղ ձևակերպումների շուրջ են բանակցությունները։ Նաև, որ չսահմանափակվեն ապագայի գործողությունները»,-ասաց նա։